«Դուք չափազանց շատ եք խոսում». Գատուզոն` սկանդալի եզրին 🎥

«Դուք չափազանց շատ եք խոսում». Գատուզոն` սկանդալի եզրին 🎥

18/03/2025 - 17:04

Խորվաթիայի առաջնության առաջնության 26-րդ տուրում «Ռիեկայից» 0:3 հաշվով կրած պարտությունից հետո «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտնվել է սկանդալի եզրին։

Իտալական ֆուտբոլի լեգենդն ուղիղ եթերում հրաժարվել է սեղմել հեռուստահաղորդավար Յոշկո Յելիչիչի ձեռքը։ Բորբոքված Գատուզոն նախ անգլերենով, ապա` իսպաներենով լեզվակռվի է բռնվել Յելիչիչի հետ.

– Չեմ ցանկանում սեղմել ձեր ձեռքը. դուք չափազանց շատ եք խոսում և չեք հարգում մարդկանց։ Դուք նույնպես ֆուտբոլիստ եք եղել և ամեն ինչ շատ լավ հասկանում եք։ Ես ձեզ չեմ հարգում։

Ձեր թիմն այժմ սարսափելի է խաղում։

– Դա իմ ոճն է։

Դուք պարտավոր եք հարգել ինձ։

– Ո՛չ։ Եկե՛ք ֆուտբոլից խոսենք։

Եկե՛ք խոսենք։

– Սա վերջին դեպքն է, երբ Ձեզ հետ շփվում եմ հեռուստատեության միջոցով։ Դուք չար մարդ եք, ձեզ հետ չեմ շփվելու, քանի դեռ այստեղ եք։ Այնպես եք խոսում կարծես նվաճել եք ամբողջ աշխարհը։

Նշենք, որ Յելիչիչը նույնպես ֆուտբոլիստ է եղել և հանդես է եկել «Սևիլիայում» ու «Հայդուկում»։ Նա «Հայդուկի» կազմում 6 անգամ դարձել է Խորվաթիայի գավաթակիր, 5 անգամ` երկրի չեմպիոն։

47-ամյա Գատուզոն «Հայդուկը» մարզում է 2024 թ. սեպտեմբերից։ «Ռիեկայից» կրած պարտության պատճառով Սպլիտը ներկայացնող ակումբը մնացել է 48 միավորով և նահանջել երկրորդ տեղ։ «Ռիեկան» վաստակել է 50 միավոր և բարձրացել առաջին տեղ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023