Դուդեկ․ «Չեք կարող պատկերացնել, թե ինչեր էր Մեսսին ասում Պեպեի և Ռամոսի հասցեին»

Դուդեկ․ «Չեք կարող պատկերացնել, թե ինչեր էր Մեսսին ասում Պեպեի և Ռամոսի հասցեին»

23/04/2020 - 14:12

«Լիվերպուլի» և «Ռեալի» նախկին դարպասապահ Եժի Դուդեկն իր ինքնակենսագրական գրքում պատմել է, թե ինչ տպավորություններ է ունեցել «Բարսելոնայի» դեմ հանդիպումներից մեկից հետո։

«Մեսսին շատ էր դիմում խաբքերի և բոլորին սադրում էր, ինչպես ողջ «Բարսելոնան» Պեպ Գվարդիոլայի հետ։ Նրանք պատրաստ էին միշտ սադրել մրցակցին՝ անելով դա գիտակցաբար։ Այդ ամենը հունից հանում էր Ժոզե Մոուրինիոյին և ողջ «Ռեալին»։

Չեք պատկերացնի, թե ինչեր կոպիտ արտահայտություններ եմ լսել Մեսսիի կողմից Ռամոսի և Պեպեի հասցեին։ Մեսսիի նման լուռ մարդուց նման բաներ չես սպասում։

Ինչ վերաբերում Ռոնալդուին, ապա նա խաղադաշտում մեծամիտ է, սակայն կուլիսներից այն կողմ նա սովորական տղա է։ Խնդիրն այն է, թե մարդիկ ինչպես են նրան ընդունում։ Ռոնալդուին, ինչպես Ռաուլը, եսակենտրոն է, անհավանական կենտրոնացվածություն ունի և հաղթանակների ծարավ է։ Թե՛ Ռաուլը և Թե՛ Ռոնալդուն նախընտրում էին հաղթել 2։1 և գոլերը հեղինակեին իրենք, այլ ոչ թե 5։0 այլ խաղացողների շնորհիվ»,- Դուդեկի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Եժի Դուդեկը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2007-2011 թվականներին։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023