Դուգլաս Կոստան խախտել է կարանտինը և ժամանակ անցկացրել ընկերուհու հետ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան Բրազիլիայով խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ վտանգելով պատժվել թուրինյան ակումբի կողմից։
Մարտի 21-ին «Յուվենտուսի» թույլտվությամբ մեկնել է Բրազիլիա, որպեսզի կարանտինն անցկանցի հայրենիքում, բայց նրա ընկերուհի՝ Նատալիա Ֆելիքսը, չի դիմացել և նկար է հրապարակել Instagram-ում, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք հանգստանում միասին։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անյելին անձամբ կորոշի խաղացողի ճակատագիրը։ Հավանական է, որ Կոստայի պատճառով կտուժեն նաև այլ խաղացողներ, ովքեր իրենց կարանտինն անցկացնում են Իտալիայից դուրս, օրինակ, Կրիշտիանու Ռոնալդուն անցկացնում է Պորտուգալիայում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» կարանտինում էր այն բանից հետո, երբ ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հաստատվել էր կորոնավիրուսը։
# Դանիելե Ռուգանի, Դուգլաս Կոստա, կորոնավիրուս, Յուվենտուս