Դուբայում գրոծող ընկերություններից մեկը պատրաստ է վճարել Բարսելոնայի ողջ պարտքը
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը` հղում կատարելով 8TV-ի եթերով հեռարձակվող El Curubito հաղորդմանը, «Բարսելոնան» Դուբայում գործող ընկերություններից մեկից պարտքի մարման առաջարկ է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` տվյալ ընկերությունը, որի անունը չի բարձրաձայնվում, պատրաստ է ամբողջությամբ վճարել կատալոնական ակումբի պարտքը. այն կազմում է 1.5 մլրդ եվրո։
Բացի դրանից, հաղորդվում է, որ տվյալ ընկերությունը «կապտանռնագույններին» պատրաստ է տրամադրել 12 տարի ժամանակ` գումարը վերադարձնելու համար։
Ընդ որում` այդ գումարի տոկոսադրույքն էլ սպասվածից ավելի քիչ պետք է լինի։
Նշվում է, որ եթե գործարքը կայանա, ապա «Բարսելոնան» էականորեն կբարելավի ակումբի ֆինանսական վիճակը և կկարողա միանգամից մի շարք խոշոր տրանսֆերներ իրականացնել։
Ամեն դեպքում, չնայած տարածված լուրերին` «բլաուգրանասի» ներկայացուցիչները հերքում են, որ նման առաջարկ են ստացել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա