Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է անկայուն ելույթները Բունդեսլիգայում 🎥
Գերմանիայի առաջնության 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Ունիոն Բեռլինը» ընդունեց Դոորտմունդի «Բորուսիային» և հաղթեց 2։1 հաշվով։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո 57-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի միակ հարձակվող Տայվո Ավոնիյին։
3 րոպե անց դորտմունդյան ակումբը 16-ամյա Յուսուֆա Մուկոկոյի գոլի շնորհիվ վորականգնեց խաղի հավասարությունը (1:1): Այդ գոլի շնորհիվ նա դարձավ Բունդեսլիգայի պատմության շրջանակում երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
78-րդ րոպեին «Ունիոն Բեռլինի» պաշտպան Մարվին Ֆրիդրիխը կրկին առաջ մղեց իր թիմին՝ ձևավորելով խաղի վերջնական հաշիվը՝ 2։1։
Այս խաղից հետո թիմերը մրցաշարային աղյուսակում ժամանակավորապես հաջորդում են միմյանց․ Դորտմունդի «Բորուսիան»՝ 22 միավորով 4-րդն է, իսկ «Ունիոն Բոռլինը» վաստակեց 21 միավոր և հանգրվանեց 5-րդ հորիզոնականում։
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մարվին Ֆրիդրիխ, Յուսուֆա Մուկոկո, Ունիոն-Բեռլին