Դորտմունդի Բորուսիան կորցրածը հետ բերելու փորձեր է անում 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ մրցեց «Աուգսբուրգի» դեմ և կարողացավ կամային հաղթանակ տանել՝ առավելության հասնելով 3։1 հաշվով։
Հանդիպման 10 րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Անդրե Հանը՝ 0։1։
Դորտմունդյան ակումբի տղաները նետվեցին առաջ՝ կորցրածը հետ բերելու և 21-որ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցած Էրլինգ Հալադի հարվածից հետո՝ գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։
Միայն 5 րոպա անց «իշամեղուները» կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը։ Ստանդարտի խաղարկումից հետո Մարկո Ռոյսի փոխանցումը հաջողությամբ եզրափակեց Թոմաս Դիլեյնին՝ 1։1։
Երկրորդ խաղակեսում հաջողությունը միայն տանտերերի կողմն էր։
Նախ՝ 63-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն առաջ մղեց իր թիմին (2:1), ապա՝ տանտերերի պաշտպան Ֆելիքս Ուդուոհայը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 3։1։
Այս հաղթանակից հետո Էդին Թերզիչի սաները վաստակեցին 32 միավոր և բարձրացան Բունդեսլիգայի 5-րդ հորիզոնական։
«Աուգսբուրգը», վաստակած 22 միավորով, հանգրվանել է 13-րդ հորիզոնականում։
# Աուգսբուրգ, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Թոմաս Դիլեյնի, Մարկո-Ռոյս, Ջեյդոն-Սանչո