Դորտմունդի Բորուսիան կգնի Հոֆենհայմի պաշտպան Շուլցին 25-30 մլն եվրոյով
Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է որոնել ձախ պաշտպան:
Sport Bild-ը հայտնում է, որ դորտմունդյան ակումբը արդեն կոնկրետ համաձայնության է եկել Գերմանիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստ Նիկո Շուլցի հետ:
Պաշտպանի «Հոֆենհայմի» հետ գործող պայմանագրում, նրա փոխհատուցման գումարի չափը նշված է 25-30 մլն եվրո:
Շուլցը բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղերում խփել է 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: