Դովբիկի հեթ-տրիկը. Ժիրոնան անհավանական հաշվով ջախջախեց Գրանադային 🎥
Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում, «Ժիրոնան» սեփական մարզադաշտում մրցեց «Գրանադան»։
Կատալոնական ակումբը մրցաշրջանի վերջին հանդիպումը վերածեց գոլային հրավառության` մրցակցին ջախջախելով 7:0 հաշվով։
Միչելի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արտյոմ Դովբիկը։ Ուկրաինացի հարձակվողը խփած գոլերի քանակը հասցրեց 24-ի, շրջանցեց Ալեքսանդր Սյորլոթին («Վիլյառեալ») և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Սյորլոթը Դովբիկին հավասարվելու և շրջանցելու հնարավորություն ունի, քանի որ «Վիլյառեալը» վերջին տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել և մայիսի 25-ին կհյուրընկալվի «Օսասունային»։
«Ժիրոնայից» դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Ցիգանկովը, մեկական գոլ էլ խփեցին Էրիկ Գարսիան ու Քրիստիան Ստուանին։
«Ժիրոնան» վաստակեց 81 միավոր և առաջնությունն ավարտեց երրորդ տեղում։ «Գրանադան», 21 միավորով, նախավերջինն է` 19-րդը։ Անդալուզյան ակումբը դուրս է մնացել Լա լիգայից և հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Սեգունդայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Դովբիկ, Ժիրոնա, Լա-լիգա