Դոնարուման փորձել է պատռել  բոսնիացիների դարպասապահի հուշման թերթիկը 🎥
Դոնարուման փորձել է պատռել բոսնիացիների դարպասապահի հուշման թերթիկը 🎥
01/04/2026 - 23:36

Ջանլուիջի Դոնարմուման Բոնսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ փորձել է պատռել մարցակցի դարպասաապահ Նիկոլա Վասիլի հուշման թերթիկը, գրում է SportSport.ba-ն։

Հանդիպման հեռարձկման կադրում հայտնվել է այն պահը, թե ինչպես է Իտալիայի հավաքականի դարպասապահն իր խաղընկեր Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի չիրացրած 11-մետրանոցից հետո վերցրել գործընկերոջ հուշման թուղթը և էականորեն վնասել այն։ Նա թուղթը մի կողմ է նետել։

Վասիլը կատարվածի մասին հայտնել է գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենին, ինչից հետո լարված իրավիճակ է ստեղծվել, սակայն իրադրությունը բավական արագ հարթվել է։

SportSport-ի տվյալներով` նախքան հարվածաշարի մեկնարկը բոսնիացիների գնդակ մատակարարող տղաներից մեկին էլ հաջողվել էր Դոնարումայի հուշման թերթիկը վերցնել ու թաքցնել այն, ինչից հետո իտալացին սկսել է կտրուկ նյարդայնանալ։

Հուշման թերթիկի վրա սովորաբար նշված է լինում, թե մրցակիցները որ ուղղությամբ են իրացնում 11-մետրանոցը և ինչ տեսակի հարված են նախընտրում։

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Իտալիային` պատմության մեջ երկրորդ անգամ ու 12 տարի անց նվաճելով աշխարհի առաջնության ուղեգիր։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվել էր 1:1 հաշվով։

«Սկուադրա աձուրին» երրորդ անգամ անընդմեջ բաց կթողնի Մունդիալը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026