Դյոկերեշի սուպեր բենեֆիսը! Շվեդիան հաղթեց Ուկրաինային և անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում է🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Շվեդիայի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ուկրաինայի թիմին։
Իսպանիայի Վալենսիա քաղաքում կայացած խաղում փայլեց շվեդների առաջատար, «Արսենալի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը` գրանցելով հեթ-տրիկ։
Ուկրաինացիներից աչքի ընկավ Մատվեյ Պոնոմարենկոն։
Այսպիսով, Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմը դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ մարտի 31-ին սեփական դաշտում կհանդիպի Լեհաստանի թիմին` պայքարելով աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգրի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml