Դի Մարիան` Մաթեուսին. «Լաց եղի՛ր մեկ այլ տեղ» 📸
Հոկտեմբերի 30-ին Փարիզի Շաթլե թատրոնում կայացած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Լեո Մեսսին կարիերայում 8-րդ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Դրանից հետո ֆուտբոլային հանրության շրջանակում մեծ աղմուկ բարձրացավ, քանի որ շատերը կարծում են, որ Մեսսին անարդարացի է ստացել մրցանակը։
Մասնավորապես, «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի լեգենդար նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսը նշել է հետևյալը.
«Չնայած ես Լեոյի երկրպագու եմ` սա ֆարս է. նա անարդարացի հաղթեց։ Հոլանդը ողջ նախորդ տարին ավելի լավ խաղաց»։
Արգենտինայի հավաքականում Մեսսիի խաղընկեր Անխել Դի Մարիան Ole-ի Instagram-ի էջում կատարված գրառմաբ մեկնաբանություններում Մաթեուսին հորդորել է «լաց լինել մեկ այլ տեղ»։
Նշենք, որ Ole պարբերականը մեջբերել էր Մաթեուսի վերոնշյալ խոսքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ժի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Անխել-դի-Մարիա, Բավարիա, Լեո Մեսսի, Լոթար Մաթեուս, Ոսկե-գնդակ