Դի Մարիայի բենեֆիսը. Յուվենտուսը վստահ խաղով ջախջախեց Նանտին🎥
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց ֆրանսիական «Նանտի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Անխել Դի Մարիան, ով խփեց իր թիմի բոլոր գոլերն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։
Այսպիսով, Մասինիլիանո Ալեգրիի թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անխել-դի-Մարիա, Եվրոպա-լիգա, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Նանտ