Դինամո Բաթումին բացահայտել է, թե որքան գումար է վաստակել Խվիչայի վաճառքից

Դինամո Բաթումին բացահայտել է, թե որքան գումար է վաստակել Խվիչայի վաճառքից

12/07/2023 - 21:28

Վրացական Լիգա Էրովնուլիի առաջատար ակումբներից «Դինամո Բաթումին» ներկայացրել է 2023 թ. ֆինանսական հաշվետվությունը` բացահայտելով նաև, թե որքան գումար է ակումբը վաստակել Խվիչա Կվարացխելիայի վաճառքից, ով այժմ հանդես է գալիս «Նապոլիի» կազմում։

Այդ փաստաթղթի մի հատված նվիրված է 2022 թվականին գործակալներին և միջնորդներին վճարված գումարներին։

8 էջից բաղկացած հաշվետվության մեջ «Դինամոն» ներկայացրել է ակումբի պարտքերն ու բյուջեն` համեմատելով նաև դրանք 2021 թվականի թվերի հետ։

2021 թ. Բաթումին ներկայացնող ակումբը վաճառել է 0 լիրային համարժեք «ապրանք», իսկ 2022 թ.` 39 մլն լիրայի (խմբ` 13,8 մլն եվրո

Նախորդ ամռանը «Դինամոն» վաճառել է 3 ֆուտբոլիստի։ Իրակլի Ազարովը 300 հազ. եվրոյի դիմաց տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», Թոռնիկե Գապրենդաշվիլին 200 հազ. եվրոյի դիմաց` լեհական «Զագլեմբե»։

Ակնհայտ է, որ մյուս 13,3 մլն եվրոն «Դինամոն» վաստակել է Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերից։

Նշենք, որ իտալական մի շարք աղբյուրներ, այդ թվում նաև` La Gazzetta dello Sport-ը, հաստատում էին, որ «Նապոլին» վրացի ֆուտբոլիստի դիմաց «Դինամոյին» վճարել է 10 մլն եվրո։

Ավելացնենք, որ Խվիչա Կվարացխելիան «Դինամո Բաթումիի» կազմում հանդես է եկել 2022 ապրիլից մինչև 2022 թ. հուլիս` անցկացրած 11 խաղում դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

22-ամյա ֆուտբոլիստն, ում տրանսֆերային արժեքն արդեն գնահատվում է 85 մլն եվրո, 2022/23 մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 43 հանդիպման և դարձել 13 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։

Կվարացխելիան «աձուրիների» կազմում դարձել է Ա սերիայի չեմպիոն` ճանաչվելով նաև առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023