Սիմեոնե. Չեմ կարող պատկերացնել Աթլետիկոն առանց Գրիզմանի

Սիմեոնե. Չեմ կարող պատկերացնել Աթլետիկոն առանց Գրիզմանի

30/03/2019 - 11:43

«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, որ չի կարող պատկերացնել մադրիդյան ակումբը հաջորդ մրցաշրջանում առանց հարձակվող Անտուան Գրիզմանի:

«Ես չեմ կարող պատկերացնել հաջորդ մրցաշրջանն առանց Գրիզմանի, որովհետև նա ակումբի հետ պայմանագիր ունի, նա «Աթլետիկոյի» ավագներից մեկն է: Գրիզմանը ներդնում է մաքսիմալ ուժեր թիմի համար այն պահից, ինչ տեղափոխվել է:

Կարծում եմ, որ նա կանցկացնի հիանալի խաղ «Ալավեսի» դեմ: Սա այն ամենն է, ինչ ես պատկերացնում եմ Գրիզմանի իրավիճակի հետ կապված:»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023