Դիեգո Սիմեոնե. Չեմ կարծում, որ Աթլետիկոյի համար 2-րդ տեղը դա տապալում է
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթի նախնական արդյունքները:
«Ինձ արդեն հարցրել են, թե գոհացնում է ինձ արդյոք 2-րդ տեղը Լա լիգայում, այն դեպքում, որ «Ռեալը» և «Բարսելոնան» լավագույնն են աշխարհում: Չեմ կարծում, որ դա տապալում է:
Մենք մտածում ենք միայն մեր մասին, այն մասին, թե որտեղից ենք մենք եկել և ուր ենք գնում: Մենք պետք է աշխատենք լինել մրցունակ: Այս յոթ ու կես տարիների ընթացքում մենք փորձել ենք մոտենալ գագաթին:
Ես չափազանց պահանջկոտ եմ, և մենք ցանկանում են դառնալ ավելի լավը: Բայց ես գոհ եմ, որ ամեն տարի «Աթլետիկոյից» սպասում են մաքսիմալ արդյունքների: Դա ակումբի և խաղացողների այս տարիներին կատարած աշխատանքի վառ ապացույցն է:
Հիմա մեր պատասխանատվությունն է մնալ այս մակարդակում և հուսալ, որ «Ռեալի» և «Բարսելոնայի» մրցաշրջանները կդասավորվեն ոչ այնքան հաջող: Բայց դա չափազանց դժվար է:»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: