Դիեգո Սիմեոնեին ցանկանում են տեսնել Արգենտինայի հավաքականի ղեկին
Ինչպես հաղորդում է El Chiringuito պարբերականը, Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան դիտարկում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեյին ազգային հավաքականի ղեկին տեսնելու հավանականությունը։ Առայժմ չի հաղորդվում՝ կողմերը որևէ քննարկում ունեցել են այս հարցի շուրջ, թե ոչ։
50-ամյա մասնագետի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Դիեգո Սիմեոնեն 1988-2002 թթ․ ընթացքում Արգետնինայի հավաքականի կազմում անցկացրել է 108 հանդիպում՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում Սիմեոնեյի «Ատլետիկոն», վաստակած 38 միավորով, միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ետևում թողնելով հիմնական մրցակիցներ Մադրիդի «Ռեալին» և «Բարսելոնային»։
Ներկա պահին Արգենտինայի հավաքականը մարզում է Լիոնել Սկալոնին․ 42-ամյա մասնագետի ղեկավորությամբ 2019 թվականին Ամերիկայի գավաթի խաղարկությունում Արգենտինան բրոնզե մեդալների համար պայքարում 2։1 հաշվով հաղթանակի հասավ Չիլիի ընտրանու նկատմամբ։
# Ամերիկայի-Գավաթ-2019, Ատլետիկո Մադրիդ, Արգենտինայի հավաքական, Դիեգո Սիմեոնե, Լա լիգա, Լիոնել Սկալոնի, Չիլիի հավաքական