Դիեգո Ռոսի Մարաշլյանը տեղափոխվել է թուրքական ակումբ
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ֆեներբախչեի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Լոս Անջելեիս» հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` վարձակալական պայմանագրում կա կետ, ըստ որի, թուրքական ակումբն ունենալու է նաև խաղացողի ամբողջական տրանսֆերային իրավունքների գնման կետ։
Տրանսֆերի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Լոս Անջելեսի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 121 հանդիպում` դառնալով 59 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Մարաշլյանը Ուրուգվայի հավաքականի թեկնածու է. նա 2020 թ. մի քանի անգամ հրավեր է ստացել հավաքականից, սակայն դեռևս որևէ հանդիպման չի մասնակցել` 5 անգամ մնալով պահեստայինների նստարանին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիեգո-Ռոսի-Մարաշլյան, Լոս-Անջելես, տրանսֆերներ, Ֆեներբախչե