Դիեգո Կառլոսի շրջադարձ հարվածով հիանալի գոլը Ինտերի դարպասը🎥

Դիեգո Կառլոսի շրջադարձ հարվածով հիանալի գոլը Ինտերի դարպասը🎥

22/08/2020 - 00:39

Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայանում է Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ են մցրում «Սևիլիան» և «Ինտերը»։

Հանդիպման 74-րդ րոպեին «Սևիլիան» տուգանային հարվածի իրավունք էր ստացել։ Էվեր Բանեգայի փոխանցումից հետո «Ինտերի» ֆուտբոլիստներն անհաջող հեռացրին գնդակը, ինչից հետո անդալուսական ակումբի կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը որոշեց շրջադարձ հարված կատարել, ինչի արդյունքում հաշիվը դարձրեց 3։2՝ առաջ մղելով իր թիմին։ Հավելենք, որ այդ դրվագում Ռոմելու Լուկակուն մի փոքր օգնեց Կառլոսին, սակայն գնդակը, միևնույնն է, ընթանում էր դարպասը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023