Դեշամը նշել է, թե ով կարող է իրեն փոխարինել Ֆրանսիայի հավաքականի ղեկին
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ակնարկել է, որ Զինեդին Զիդանը, ով ներկայումս գլխավորում է «Ռեալը», կարող է փոխարինել իրեն հավաքականում․
«Զիդանի մարզչական հաջողությունները նրան մեծ հեղինակություն են բերել։
Շատ հավանական է, որ ապագայում նա կարող է փոխարինել ինձ հավաքականում»,- նշել է Դեշամը, ում խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Դիդիե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 2012 թվականին։ Նրա գլխավորությամբ «եռագույնները» 2018 թվականին դարձել են աշխարհի չեմպիոն, իսկ 2016 թ․՝ Եվրոպայի փոխչեմպիոն։
Ինչ վերեբերում է Զինեդին Զիդանդին, ապա 48-ամյա մասնագետը 2016 թվականի հունվարի 4-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ը աշխատեց «Ռեալի» ղեկին, ինչից հետո հեռացավ ակումբից, սակայն 2019 թվականի մարտի 11-ից մինչ օրս կրկին գլխավորում է «սերուցքայիններին»։ Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ մադրիդյան ակումբը 2016-18 թթ․ երեք անգամ անընդմեջ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հավելենք, որ Դիդիե Դեշամն ու Զինեդին Զիդանը իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում միասին հանդես են եկել Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կազմում։ «Եռագույնների» կազմում նրանք 1998 և 2000 թթ․ միասին դարձել են համապատասխանաբար աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, Զինեդին-Զիդան, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական