Դիասի հայր. «Լուիսը Բարսելոնայի հավատարիմ երկրպագու է»

Դիասի հայր. «Լուիսը Բարսելոնայի հավատարիմ երկրպագու է»

18/11/2023 - 01:20

«Լիվերպուլի» և Կոլումբիայի հավաքականի վինգեր Լուիս Դիասի հայրը` Լուիս Մանուել Դիասը, հայտարարել է, որ իր որդին «Բարսելոնայի» երկրպագու է.

«Ես քիչ բան գիտեմ նրա` «Բարսելոնա» հավանական տեղափոխության մասին։ Լուիսը, իրոք, «Բարսելոնայի» հավատարիմ երկրպագու է և «բլաուգրանայի» շարքերը համալրելը նրա երազանքն է։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Պորտուին» և «Լիվերպուլին»` Լուիսին հիանալի ընդունելու համար։

Լուիսի հետ հեշտ է հաղթել։ Փառք Աստծո, նա համեստ, աշխատասեր, հավատարիմ և շատ կարգապահ խաղացող է։

Որևէ խնդիր չկա, որ Լուիսը տեղափոխվի «Բարսելոնա»։ Աշխարհի առաջատար ակումբների շարքում այն բարձրակարգ թիմ ունի»,- Լուիս Մանուել Դիասի խոսքերը մեջբերում է Noticias RCN-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023