Դիասը կրկին հերոսանում է` Միլանին պարգևելով դրամատիկ հաղթանակ🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Սպեցիայի» դեմ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Միլանը» երկրորդի հենց մեկնարկում` 48-րդ րոպեին, բացեց խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Դանիել Մալդինին։
Նշենք, որ 19-ամյա կիսապաշտպանը «ռոսոներիների» լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինինիի որդին է և Չեզարե Մալդինիի թոռը. վերջինս նույնպես երկար տարիներ հանդես է եկել միլանյան ակումբի կազմում։
«Սպեցիան» իր սակավաթիվ գրոհներից մեկն 80-րդ րոպեին վերածեց գոլի. աչքի ընկավ Դանիելե Վերդեն։
Թվում էր` Ստեֆանո Պիոլիի սաներն այլևս ժամանակ չեն ունենա ևս մեկ անգամ հաղթանակ կորզել, սակայն այդ սցենարի հետ համաձակն չէր Բրահիմ Դիասը, ով էլ 87-րդ րոպեին հաղթանակ պարգևեց «Միլանին»։
Հավելենք, որ 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստը վերջին 4 պաշտոնական խաղերում դարձել է 3 գոլի հեղինակ, որոնցից երկուսը հաղթական են եղել «Միլանի» համար։
Այսպիսով, «Միլանը» 2:1 հաշվով հաղթեց «Սպեցիային», վաստակեց 16 միավոր և ժամանակավորապես գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Սպեցիան» մնաց 4 միավորով և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բրահիմ Դիաս, Դանիել Մալդինի, Դանիելե Վերդե, Միլան, Սպեցիա, Ստեֆանո Պիոլի