Դիաշը, ԱՊԼ-ի վարկածով, ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հայտնել է, թե ով է ճանաչվել 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Աղբյուրի փոխանցմամբ` ԱՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել իր թիմակից Կևին դե Բրոյնեից, Բրունո Ֆերնանդեշից («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնից («Տոտենհեմ»), Ջեք Գրիլիշից («Աստոն Վիլլա»), Մեյսոն Մաունթից («Չելսի»), Տոմաշ Սոուչեկից («Վեսթ Հեմ») և Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ»)։
Հավելենք, որ Ռուբեն Դիաշը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն 4-րդ պաշտպանն է, ով արժանանում է այս մրցանակին։ Նախկինում մրցանակին արժանացել են Նեմանյա Վիդիչը («Մանչեսթեր Յունայթեդ»), Վինսենթ Կոմանին («Մանչեսթեր Սիթի») և Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ»)։
Հիշեցնենք, որ 24-ամյա պաշտպանը վերջերս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև Անգլիայի ֆուտբոլային լրագրողների վարկածով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Բրունո Ֆերնանդեշ, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Հարի Քեյն, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Մեյսոն Մաունթ, Մոհամեդ-Սալահ, Չելսի, Ջեք Գրիլիշ, Ռուբեն Դիաշ, Վեսթ Հեմ, Տոմաշ Սոուչեկ, Տոտենհեմ