Այաքսի առաջատարներից մեկը հնարավոր է բաց թողնի Յուվենտուսի հետ հանդիպումը
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք է ստացել Հոլանդիայի առաջնության «Էքսելսիորի» դեմ խաղում:
Ինչպես հայտնեւմ է Fox Sports-ը, ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է խաղասկզբին և 28-րդ րոպեին փոխարինվել է:
Goal.com-ը հայտնում է, որ հոլանդացին ծնկի մկանային վնասվածք է ստացել: Նշվում է, որ Ֆրենկիի մասնակցությունը ՉԼ-ի «Յուվենտուսի» հետ հանդիպմանը հարցականի տակ է:
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուս» – «Այաքս» խաղը կայանալու է ապրիլի 16-ին:
# Այաքս, Յուվենտուս, Ֆրենկի-դե-Յոնգ