Դե Ռոսին կտեղափոխվի Բոկա Խունիորս
«Ռոմայի» նախքին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հավանաբար իր կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»:
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 36-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Արգենտինա, որպեսզի մեկ տարով պայմանագիր ստորագրի նոր ակումբի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե Ռոսիի պայմանագիրը «Բոկայի» հետ կարժենա 500 հզր եվրո:
Ֆուտբոլիստը ավարտեց իր կարիերան «Ռոմայում», որի կազմում հանդես էր գալիս 2002 թվականից և որի կազմում երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը ու մեկ անգամ Իտալիայի Սուպերգավաթը: