Դե Ռոսին Բոկա տեղափոխվելու մասին. Այստեղ աշխարհի ամենախելագար երկրպագուներն են
«Բոկա Խունիորսի» նորեկ Դանիելե դե Ռոսին բացատրել է, թե ինչու է տեղափոխվել արգենտինական ակումբ:
«Ես 36 տարի ապրել եմ նույն տեղում: Ես վախենում էի այստեղ գալ ընտանիքիս հետ, բայց վստահ էի, որ դա անհրաժեշտ էր: Այդ քայլը 36-ամյա տղամարդու մեջ մեծ վախ առաջացրեց:
Այն, ինչ ես այստեղ տեսնում եմ, հաստատում է իմ որոշման իրավացիությունը: Ինձ պետք չէ էլ ինչ-որ բան, ես եկել եմ ֆուտբոլ խաղալու:
Ես ինձ հարց էի տալիս: Ես 20 տարի ապրել եմ գժական միջավայրում, որտեղ 24 ժամ հիվանդ են ֆուտբոլով: Ես կարող էի ավելի հանգիստ տեղ տեղափոխվել կամ այնտեղ, որտեղ ավելի ուժեղ են գժվում ֆուտբոլի համար, քան Հռոմում: Ես ընտրեցի 2-րդ տարբերակը և վստահ եմ, որ ընտանիքս նույնպես դա կվայելի:
Ես եկել եմ երկիր, որտեղ աշխարհի ամենախելագար երկրպագուներն են: Եթե ես իմ երեխաներին սովորեցնեի այնպես, որ նրանք չուզենային ապրել Արգենտինայում, ապա ես սխալ թույլ կտայի: Մենք ուրախ ենք այստեղ գտնվելու համար:»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում Լրագրող Խուան Արանգոն: