Դե Յոնգ. «Հուսով եմ` Կումանը կմնա Բարսայում. նա լավ մարզիչ է»

Դե Յոնգ. «Հուսով եմ` Կումանը կմնա Բարսայում. նա լավ մարզիչ է»

31/05/2021 - 01:29

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի` հավանական պաշտոնանկության մասին լուրերը.

«Շատ բաների մասին են գրում։ Ես չեմ շփվել ո՛չ ակումբի ներկայացուցիչների և ո՛չ էլ Կումանի հետ և տեղյակ էլ չեմ, թե ինչ է կատարվում։ Ես լսում և տեսնում եմ այն, ինչ դուք։

Չգիտեմ` ճի՞շտ է արդյոք, որ Կումանը հեռանում է, թե՞ ոչ, սակայն ես ոչինչ չեմ կարող դատել։ Ես միայն կարող եմ ասել, որ Կումանի հոտ հիանալի հարաբերություններ ունեմ։ Նա հիանալի մարզիչ է և հուսով եմ, որ կմնա «Բարսայում»։

«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբներիղ մեկն է, և եթե չկա չեմպիոնական տիտղոս, բոլորը սկսում են բողոքել, այդ պատճառով էլ Կումանի հեռացման մասին լուրերն ինձ չեն զարմացնում»,- նշել է հոլանդացի կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է NU.nl-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023