The Telegraph. ՄՅՈւ-ն Դե Խեայի հետ 6 տարվա պայմանագիր է համաձայնեցրել
Դավիդ դե Խեան, ըստ ամենայնի, կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, իսպանացի դարպասապահի հետ մանչեսթերյան ակումբը 6 տարվա պայմանագիր է համաձայնեցրել:
Նոր պայմանագրով նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 375 հազար ֆունտ (տարեկան 19,5 միլիոն ֆունտ): Այսպիսով, Դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը:
Պարբերականը նշում է, որ գործարքը կկայանա, երբ թիմը կվերադառնա ԱՄՆ-ից:
# Դավիդ-դե-Խեա, Մանչեսթեր-Յունայթեդ