Դե լա Ֆուենտե. «Ռոդրին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարծում է, որ «ֆուրիա ռոխայի» կիսապաշտպան Ռոդրին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է.
«Ըստ իս` Ռոդրին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Խնդրում եմ, «Ոսկե գնդակը» տվեք նրան»,- մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորությամբ դարձել է Եվրոպայի չեմպոին` եզրափիչում 2:1 հաշվով հաղթելով Անգլիայի թիմին։ 28-ամյա Ռոդրին ճանաչվել է մրաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Իսպանիայի հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե, Մանչեսթեր-Սիթի, Ռոդրի