Դե լա Ֆուենտե. «Իսկապես պատմական թիմի եմ մարզում»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Վրաստանի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի 5-րդ տուրի խաղում (4:0) տարած հաղթանակի մասին.
«Վրաստանը թույլ չէր, այլ բախվել էր հզոր մրցակցի։ Ամենայն հարգանքով բոլոր մրցակիցների հանդեպ, իսկ մենք բոլորին ենք հարգում, այդ թվում` Թուրքիային, Իսպանիան չպետք է կորցնի գլուխն ու մարտական տրամադրությունը, քանի դեռ մաթեմատիկորեն չենք ապահովել տեղն աշխարհի առաջնությունում։
Թիմով հպարտանալու հիանալի առիթ ունեմ։ Բախտս բերել է, որ նման մակարդակի խաղացողների եմ մարզում` իսկապես պատմական թիմի, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։
Շարունակում ենք առավելագույն արդյունքներին ձգտել` լավագույնին։ Հիասքանչ է, որ հնարավորություն ունեմ երիտասարդ խաղացողների մարզել, որոնք աշխատելուց չեն հոգնում»,- ասել է 64-ամյա մասնագետը, որի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ֆուրիա ռոխան» Վրաստանին հաղթելուց հետո 15 միավորով E խմբի առաջատարն է։ Եվրոպայի գործող չեմպիոնին ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելու համար վերջին տուրում բավարար կլինի Թուրքիայի դեմ խաղում ոչ-ոքի գրանցելը։
Իսպանիա – Թուրքիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 23:45-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե, Մունդիալ-2026, Վրաստանի հավաքական