Դե Բրույնե. «Ատլետիկոն պաշտպանությունում ու կիսապաշտպանությունում խաղում էր 5 ֆուտբոլիստներով»

Դե Բրույնե. «Ատլետիկոն պաշտպանությունում ու կիսապաշտպանությունում խաղում էր 5 ֆուտբոլիստներով»

06/04/2022 - 11:10

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ատլետիկո Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն.

«Առաջին խաղակեսը շատ ծանր ստացվեց, իսկ երկրորդում մի շարք գոլային պահեր ունեինք և լավ է, որ դրանցից մեկն իրացրինք։

«Ատլետիկոն» պաշտպանությունում ու կիսապաշտպանությունում խաղում էր 5 ֆուտբոլիստներով։

Այն մարդիկ, ովքեր դժգոհում են մեր խաղից, խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ մարզման ժամանակ խաղալ «Ատլետիկոյի» դեմ։

Մենք պետք է հանգստություն պահպանեինք և չխաղայինք մրցակցի սցենարով։ Նույն ընթացքը կանխատեսում եմ նաև պատասխան խաղում, սակայն նրանք ստիպված կլինեն ավելի շատ գրոհել»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» հենց Կևին դե Բրույնեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց մադրիդյան ակումբին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023