Դե Բրոյնեի կրակոցը տուգանային հարվածի իրացումից հետո?
Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպման 55-րդ րոպեին «քաղաքաբնակները» 24-25 մետր հեռավորության վրա ստացան տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ Կևին դե Բրոյնեն, ով հուժկու և դիպուկ հարվածով գրավեց դարպասի ձախ անկյունը՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։
Հանդիպման 68-րդ րոպեի դիրությամբ հաշիվը 1։1 է։
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չելսի