Դերբին Լեմպարդին 2 օրով ազատել է մարզումներից
«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը շարունակում է բանակցություններ վարել «Չելսիի» հետ:
Ինչպես հայտնում է «Դերբիի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնապես ազատել է 41-ամյա մասնագետին երկուշաբթի և երեքշաբթի կայանալիք թիմի մարզումներին ներկա գտնվելու պարտավորությունից, որպեսզի վերջինս ինչքան հնարավոր է շուտ ավարտի լոնդոնցիների հետ երկխոսությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեմպարդը «Չելսիի» հետ 3 տարով պայմանագիր կստորագրի, որով մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 4 մլն եվրո: