Դեպայ. «Բարսելոնան ցանկանում է ռևանշի հասնել Բավարիայի նկատմամբ»
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքների մասին.
«Մենք պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք այդ խաղին։ Այդ հանդիպումը մեզ համար եզրափակիչի նման է լինելու, և մենք պետք է 90 րոպե խաղանք առավելագույն ինտենսիվությամբ։
Անկասկած, շատ բան կախված է լինելու նաև «Բենֆիկայի» գրանցած արդյունքից, սակայն մենք պետք է կենտրոնանք մեր հանդիպման վրա։
Իհարկե, «Բարսելոնան» ցանկանում է ռևանշի հասնել «Բավարիայի» նկատմամբ, քանի որ հավանական է` սա մեր վերջին շանսն է։
Ամեն ինչ սկսվում է հավատից։ Մենք «Բարսելոնան» ենք, այդ պատճառով էլ ամեն ինչ հնարավոր է»,- հոլանդացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին, որն անցկացվելու է առանց հանդիսականների մասնակցության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Մեմֆիս Դեպայ, Չեմպիոնների-լիգա