Դենիս Թումասյանը՝ Ալաշկերտի ֆուտբոլիստ
«Ալաշկերտն» առաջին նշանակալի ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Թիմի կազմը համալրել է փորձառու կենտրոնական պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը:
Թումասյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»:
Կարիերայի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Ֆինլանդիայի «Յարոյում», ռուսական ԲՄԱ-ում, «Տորպեդոյում» և «Ուրալում»: Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի կազմում Թումասյանը ավելի քան 100 հանդիպում է անցկացրել, եղել է թիմի ավագը:
«Ալաշկերտի» նորեկն արդեն միացել է թիմին Անթալիայում և առաջին մարզումն է անցկացրել: