Դեմեբելի ապաքինումը նախատեսվածից շատ դանդաղ է ընթանում
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն շարունակում է ապաքինվել ազդրի վնասվածքից, որն ստացել է դեռևս սույն թվականի հունվարի 28-ին Լա լիգայի 19-րդ տուրում «Ժիրոնայի» դեմ կայացած խաղուն (1:0)։
Ինչպես հայտնում է Catalunya Ràdio-ն, ֆրանսիացի ֆուտբոլիստի ապաքինումը նախատեսվածից շատ դանդաղ է ընթանում։
Ըստ նախնական տեղեկությունների` 25-ամյա ֆուտբոլիստը պետք է բաց թողներ առավելագույնը 5 շաբաթ, սակայն նա նույնիսկ չի էլ վերսկսել մարզումները։
Դեմբելեն, միանշանակ, բաց է թողնելու մարտի 19-ին Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք տնային հանդիպումը:
Այժմ էլ տեղեկություն է տարածվել, որ վինգերը դժվար թե հասցնի ապաքինվել նաև Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը, որի շրջանակում կատալոնական ակումբը կրկին մրցելու է «Ռեալի» դեմ: Այդ հանդիպմանը Դեմբելեի մասնակցությունը մեծ հարցականի տակ է:
Հավելենք, որ Ուսման Դեմբելեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում, անցկացրած 28 խաղում դարձել է, 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի գավաթ, Լա-լիգա, Ուսման-Դեմբելե, Ռեալ Մադրիդ