Դեմբելե. «Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ, որպեսզի Մեսսին քիչ դիպչի գնդակին»
ԱԱ-2022-ի եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։
«Եռագույնների» վինգեր Ուսման Դեմբելեն խոսել է արգենտինացիների ավագ և առաջատար Լեո Մեսսիի հետ.
«Մեսսին բացառիկ ֆուտբոլիստ է։ Նա այն քչերից է, ով ստիպեց ինձ սիրահարվել «Բարսելոնային»։ Ես նրա հետ 4 հիանալի մրցաշրջան եմ անցկացրել։ Նա հասարակ տղա է և հանդերձարանում շատ է օգնում երիտասարդ ֆուտբոլիստներին։ Մեսսին ինձ շատ բան է տվել։
Մեսսիին շատ դժվար է կանգնեցնել խաղադաշտում, և Ֆրանսիան պետք է անի ամեն ինչ, որպեսզի նա հնարավորինս քիչ դիպչի գնդակին»,- Դեմբելեի խոսքերը մեջբերում է GFFN-ը։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին ու Ուսման Դեմբելեն 2017-2021 թթ. միասին հանդես են եկել «Բարսելոնայի» կազմում։
Հավելենք, որ Ֆրանսիա – Արգենտինա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, Ուսման-Դեմբելե, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական