Դեմբելեն նշել է, թե ով է առաջինը շնորհավորել իրեն «Ոսկե գնդակի» կապակցությամբ 🎥
Դեմբելեն նշել է, թե ով է առաջինը շնորհավորել իրեն «Ոսկե գնդակի» կապակցությամբ 🎥
27/09/2025 - 09:38

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն նշել է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալուց հետո իրեն առաջինը շնորհավորել է Լիոնել Մեսին.

«Առաջինը Մեսին է շնորհավարել։ Նա անմիջապես տեքստային հաղորդագրություն ուղարկեց, այնուհետև Չավին ու Լուիս Սուարեսը։ Նրանք շատ ուրախ էին ինձ համար։

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները տեսազանգով չեն շնորհավորել, բայց Հակիմին, Լուիս Էնրիկեն ու Լուիշ Կամպուշն առաջին շնորհավորողների թվում էին»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Դեմբելեն Մեսիի ու Սուարեսի հետ հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ Չավին կատալոնական ակումբում եղել է նրա գլխավոր մարզիչը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025