Դեմբելեն մտադիր չէ տեղափոխվել «Բավարիա»
Կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ լքել «Բարսելոնան» այս ամռանը:
Sport.es-ը Bild-ի հղումով հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել «Բավարիան», սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում տեղափոխվել Մյունխեն:
Ավելին՝ Դեմբելեի դիրքորոշումը չի փոխվի, եթե նույնիսկ կատալոնացիները «ՊՍԺ»-ից վերադարձնեն Նեյմարին:
Ֆրանսիացին կրճատել է իր արձակուրդը և վերադարձել է «Բարսելոնա», որպեսզի մասնակցի թիմի մարզումներին: