Դեմբելեն մտադիր չէ հեռանալ Բարսելոնայից
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջիանլուկա դի Մարցիչոն, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն մտադիր չէ հեռանալ ակումբից։
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեց, թե «Յուվենտուսը» մտադիր է վարձակալել վինգերին, սակայն, աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստն անում է ամեն ինչ, որպեսզի մնա Կատալոնիայի մայրաքաղաքում։
Նշվում է, որ վերջերս խաղացողին վարձակալելու հարցում է ուղարկել նաև «Լիվերպուլը», սակայն խաղացողն այդ տարբերակը նույնպես չի դիտարկել։
Հիշեցնենք, որ կապտանռնագույն մարզաշապիկով Դեմբելեն վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2019 թվականի նոյեմբերի 27-ին։ Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը խաղադաշտում հայտնվել է ընդամենը 9 անգամ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
# Բարսելոնա, Լիվերպուլ, Յուվենտուս, Ուսման-Դեմբելե, տրանսֆերներ