Դեմբելեն ծանր վնասվածք է ստացել՝ շարքից դուրս մնալով տևական ժամանակով
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն ազդրի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 6 ամսով, հաստատում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հոուքինսը:
Տեղեկությունը հաստատում է նաև անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա ֆուտբոլիստը վնասվածքն ստացել է Ուկրաինայի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի խաղում (2:0): Նա փոխարինման էր մտել ընդմիջմանը, սակայն 81-րդ րոպեին լքել է խաղադաշտը:
Դեմբելեն, մեծ հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա հոկտեմբերի երկրորդ կեսին:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանսիայի հավաքական