Դեմբելեի հերթական տպավորիչ բենեֆիսը. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Բրեստին» 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում ֆրանսիական դիմակայություն ՊՍԺ-ն Գենգամում մրցեց «Բրեստի» դեմ։
Փարիզյան ակումբը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիացի վինգերը գոլ է խփում 8-րդ խաղում անընդմեջ` աչքի ընկնելով 15 անգամ։ «Պարի Սեն-Ժերմենից» մեկ գոլ էլ խփեց Վիտինան։
Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա փետրվարի 19-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից