Դելե Ալին 748 օր անց վերադարձավ խաղադաշտ և կարմիր քարտ ստացավ րոպեներ անց 🎥

Դելե Ալին 748 օր անց վերադարձավ խաղադաշտ և կարմիր քարտ ստացավ րոպեներ անց 🎥

16/03/2025 - 00:25

Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Կոմոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Միլանին»։

«Կոմոյի» կազմում 81-րդ րոպեին փոխարինման մտավ անվանի անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին, որը խաղադաշտ վերադարձավ 748 օր անց։

28-ամյա ֆուտբոլիստը նախորդ պաշտոնական հանդիպմանը մասնակցել էր 2023 թ. փետրվարի 26-ին, երբ թուրքական «Բեշիկթաշի» կազմում մասնակցել էր «Անթալիասպորի» դեմ խաղին (0:0)։

Ալիի վերադարձը խաղադաշտ անաչփ անհաջող ստացվեց։ Նա 90+1-րդ րոպեին կոպիտ խախտում թույլ տվեց «Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆթուս-Չիկի նկատմամբ ու հեռացվեց դաշտից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023