Դելե Ալին շուտով կփոխի ակումբային գրանցումը
«Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին կարիերան կշարունակի «Էվերտոնի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը կհամալրի անվճար, սակայն 20 հանդիպում անցկացնելուց հետո մերսիսայդյան ակումբը «խցաններին» վճարի 12 մլն եվրո։
Կախված անգլիացի ֆուտբոլիստի ելույթներից` այս գործարքը «իրիսների» համար կարող է արժենալ մինչև 35-40 մլն եվրո։
Հաղորդվում է, որ երկու ակումբներն այս տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության և ստորագրել են բոլոր փաստաթղթերը։
Աղբյուրի փոխանցմամբ` Ալին ու «Էվերտոնը» կնքելու են 2.5 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Դելե Ալին «Տոտենհեմի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. փետրվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 269 հանդիպում` դառնալով 67 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դելե Ալի, Էվերտոն, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո