Դեզիրե Դուեն կրկին հերոսանում է! ՊՍԺ-ն հաղթեց «Բավարիային»` դուրս գալով ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ 🎥

Դեզիրե Դուեն կրկին հերոսանում է! ՊՍԺ-ն հաղթեց «Բավարիային»` դուրս գալով ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ 🎥

05/07/2025 - 21:57

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Օռլանդոյի «Մերսեսես Բենց» ստադիոնում ՊՍԺ-ն մրցեց «Բավարիայի» դեմ։

Լարված ու համառ պայքարում փարիզյան գրանդը հաղթեց 2:0 հաշվով։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին 78-րդ րոպեին Դեզիրե Դուեի և 90+6-րդ րոպեին Ուսման Դեմբելեի խփած գնդակները։

20-ամյա Դուեն նաև «Ինտերի» դեմ կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հերոսն էր։ Այդ խաղում նա դուբլ է գրանցել ու ասիստ կատարել` օգնելով իր թիմին հաղթել 5:0 հաշվով։

Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» դիմակայության հաղթողի դեմ։

Նշենք, որ «Պարի Սեն-Ժերմենը» հանդիպումն ավարտեց 9 հոգով. 82-րդ րոպեին դաշտից հեռացվեց Վիլիամ Պաչոն, 90+2-րդ րոպեին` Լյուկա Էրնանդնեսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023