Դե Խեան երկու 11-մետրանոց հետ մղեց. Ֆիորենտինան հաղթեց Միլանին 🎥

Դե Խեան երկու 11-մետրանոց հետ մղեց. Ֆիորենտինան հաղթեց Միլանին 🎥

07/10/2024 - 00:43

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Ֆիորենտինան» «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում մրցեց «Միլանի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ լարված ու համառ պայքարում. «մանուշակները» հաղթեցին 2:1 հաշվով։

Ռաֆաելե Պալադինոյի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեցին Յասին Ադլիի ու Ալբերտ Գուդմունդսոնի խփած գոլերը։

«Միլանից» աչքի ընկավ Քրիստիան Պուլիշիչը։

Նշենք, որ հանդիպման հերոսը «Ֆիորենտինայի» իսպանացի անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան է, որը հետ մղեց մրցակցի իրացրած երկու 11-մետրանոց։ «Ռոսոներիներից» նշակետից վրիպեցին Թեո Էրնանդեսն ու Թեմի Աբրահամը։

Հատկանշական է, որ «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը նույնպես հետ մղեց 11-մետրանոց, երբ նշակետից հարվածում էր տանտերերի հարձակվող Մոյզե Կենը։

Այսպիսով, Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 10 միավորով բարձրացավ 11-րդ տեղ, Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը 11 միավորով 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023