Դարվին Նունյեսի հեթ-տրիկը. Ուրուգվայը ջախջախեց Մեքսիկային 🎥

Դարվին Նունյեսի հեթ-տրիկը. Ուրուգվայը ջախջախեց Մեքսիկային 🎥

06/06/2024 - 13:49

Ուրուգվայի հավաքականն ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Մեքսիկայի հետ։

Ուրուգվայցիները շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։

Մարսելո Բիելսայի թիմից փայլեց Դարվին Նունյեսը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ «Չարուայից» մեկ գոլ էլ խփեց Ֆակունդո Պելիստրին։

Մեքսիկան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին և ԱՄՆ-ի Քոլեջ Սթեյշն քաղաքում կմրցի Բրազիլիայի դեմ։

Ուրուգվայի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է արդեն Կոպա Ամերիկայի շրջանակում և հունիսի 24-ին կհանդիպի Պանամային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023