Դարվին Նունյեսը Լիվերպուլում փոխել է խաղային համարը 📸🎥
Լիվերպուլի կենտրոնական հարձակվող Դարվին Նունյեսը փոխել է խաղային համարը։
Ուրուգվայցի ֆուտբոլիստն այժմ հանդես կգա ոչ թե «27», այլ «9» համարի ներքո, որը 2016 թվականից կրում էր Ռոբերտո Ֆիրմինոն, ով 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ մերսիսայդյան ակումբից։
Ավելի վաղ «Լիվերպուլի» կազմում «9» համարի ներքո հանդես են եկել նաև Քրիստիան Բենտեկեն, Յագո Ասպասը, Ռիկի Լամբերտը, Էնդի Քոուլը, Ֆերնանդո Տորեսը, Ռոբի Ֆաուլերը, Ջիբրիլ Սիսեն, Էլ-Հաջի Դիուֆը, Նիկոլա Անելկան, Յան Ռաշը և այլք։
Հավելենք, որ Դարվին Նունյեսը 2022/23 մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դարվին Նունյես, Լիվերպուլ