Դարպասապահի զուգարան գնալու պատճառով մրցավարը դադարեցրել է հանդիպումը 🎥
Բրազիլիայի Մինաս Ժեյրաս նահանգի 6-րդ տուրում «Կրուզեյրոն» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բեթիմին»։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում արտասավոր դեպք է գրանցվել։ Հանդիպման գլխավոր մրցավար Մուրիլիո Ֆրանսիսկո Միսոնը հանդիպումը 3 րոպեով դադարեցրել է «Կրուզեյրոյի» դարպասապահ Կասիոյի զուգարան գնալու պատճառով։
38-ամյա դարպասապահն իրեն վատ է զգացել։ Նա նույնիսկ դեղահաբ է ընդունել, բայց չի օգնել ու ստիպված է եղել մրցավարից խաղադաշտը լքելու թույլտվություն խնդրել։
Բրազիլացի դարպասապահի խաղադաշտ վերադառնալուց հետո հանդիպումը շարունակվել է։
«Կրուզեյրոն» Մինաս Ժեյրաս նահահանգի առաջնության C խմբում 9 միավորով երկրորդ տեղում է։ «Բեթիմը» 6 միավոր ունի և B խմբում վերջինն է` 4-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Cássio voltando pro jogo após fazer o número 2.
— Diário de Torcedor (@DiarioGols) February 2, 2026
Jogo ficou parado por volta de uns 3 minutos.
pic.twitter.com/z2lkVQEP5v