Դարի վրպումը․ Ինտերի կիսապաշտպանի անհավանական վիրպումը 1 մետրից?
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սասուոլոյի» դիմադրությունը․ գրանցվեց 3։3 հաշիվը։
Հանդիպման 63-րդ րոպեին, երբ «Ինտերը» հաղթում էր 2։1 հաշվով, ձախ եզրից գրոհ ձեռնարկեց, ինչի արդյունքում Լաուտարո Մարտինեսը հարվածեց, սակայն Անդրեա Կոնսիլին փրկեց «Սասուոլոյին»։ Գնդակը հայտնվեց «Ինտերի» կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինիի մոտ, սակայն իտալացի կիսապաշտանը չկարողացավ 1,5 մետրից գրավել մրցակցի դատարկ դարպասը՝ հարվածելով հորիզոնական դարպասաձողին։
# Ա-սերիա, Ինտեր, Ռոբերտո Գալյարդինի, Սասուոլո