Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական թիմից
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը հեռացել է լեհական «Սանդեցյայից»: Ակումբի պաշտոնական կայքը շնորհակալություն է հայտնել Դավիթին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար:
Հիշեցնենք, որ Մանոյանը Լեհաստանի 1-ին դիվիզիոնի թիմ էր տեղափոխվել նախորդ տարվա հուլիսին: Այս ընթացքում «Սանդեցյայում» 9 հանդիպման է մասնակցել:
Դեռևս հայտնի չէ, թե Դավիթը որտեղ է շարունակելու կարիերան: